Արդեն 30 տարի Հովարդ Կարագյոզյան Բժշկական Բարեգործական Հասարակական Կազմակերպությունը (ՀԿԲԲՀԿ) իր տարածքային կենտրոններում բարձրակարգ և անվճար ատամնաբուժական, ակնաբուժական և սոցիալական ծառայություններ է մատուցում տարեկան շուրջ 50,000 շահառուների:
ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐ և ԾՐԱԳՐԵՐ
Գործող ծրագրեր
Բժշկական ծառայության ծրագրեր
Երեխաների ատամնաբուժական ծրագիրը «Հովարդ Կարագյոզյան» ԲԲՀԿ-ի բոլոր կենտրոններում գործող առաջին ամենամեծ և ամենաերկարատև ծրագիրն է։ Ծրագիրը հիմնվել է 1993 թվականին Երևանում, «Նորք» կլինիկայում,և արդեն շուրջ 30 տարի է հազարավոր երեխաներ օգտվում են անվճար ատամնաբուժական ծառայություններից։ ավելին>>
Կազմակերպության հիմնադրման օրվանից կանխարգելիչ ատամնաբուժությունը հանդիսացել է նրա գործունեության հիմնական ուղղություններից մեկը: 2020 թվականից Ատամնաբուժական կանխարգելման ծրագիրն հանդիսանում է առանձին ծրագիր։ ավելին >>
«Հովարդ Կարագյոզյան» ԲԲՀԿ-ի մասնաճյուղերում ակնաբույժների կողմից իրականացվում են տարբեր ակնաբուժական պրոցեդուրաներ և օպտոմետրիա: Անվճար տրամադրվում են ակնոցներ։ ավելին >>
Սոցիալական Ծառայության Ծրագրեր
2020 թվականից Կազմակերպությունը սկսել է իրականացնել հատուկ կարիքներով երեխաների հոգեբանական և սոցիալական աջակցության ծրագիր։ Այս ծրագրի հիմնական նպատակն է բացահայտել 6-14 տարեկան երեխաների սոցիալ-հոգեբանական, ինտեգրացիոն և կրթական դժվարությունները՝ ցուցաբերելով համապատասխան աջակցություն: ավելին >>
Համագործակցություններ
2002 թվականից «Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի հետ համագործակցության շրջանակներում լսողության խանգարումներ ունեցող երեխաները ստանում են բարձրորակ լսողական սարքեր, ինչպես նաև մասնակցում են ռիթմիկ պարերի ծրագրին և համակարգչային դասընթացներին: ավելին >>
Եզրափակված ծրագրեր
2017թ.-ին «Հովարդ Կարագյոզյան» ԲԲՀԿ-ն իր գործընկերների հետ միասին
(«Ջինիշյան» հիշատակի հիմնադրամ, «Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոն», Արցախի հանրապետության կառավարություն) մասնակցել է Արցախում՝ աուտիզմով և ուղեղային կաթվածով ախտորոշված երեխաների վերականգնողական կենտրոնի ստեղծմանը։ ավելին >>