2016թ․-ին «Հովարդ Կարագյոզյան» կենտրոնը, «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամը, «Ստեփանակերտի Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնը» և Արցախի Հանրապետության կառավարությունը Արցախում հիմնեցին աուտիզմով և մանկական ուղեղային կաթվածով ախտորոշված երեխաների վերականգնողական կենտրոն։
Ծրագրի նպատակն էր՝
- նպաստել աուտիզմով և ուղեղային կաթվածով երեխաների արդյունավետ զարգացմանը
- ստեղծել անհրաժեշտ պայմաններ նրանց վերականգնման, կրթության, գործունեության, սոցիալական միջավայրին հարմարվելու համար
- զարգացնել խոսքի ձևավորման և ընկալման ճանաչողական-ֆիզիկական կարողությունները։
Վերականգնողական կենտրոնը սպասարկում էր աուտիզմ ունեցող 3,5-16 տարեկան երեխաներին։