Ատամնաբուժական ծրագիր

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) սահմանում է բերանի խոռոչի առողջությունը որպես «բերանի և դեմքի շրջանի քրոնիկական ցավից, բերանի խոռոչի և կոկորդի քաղցկեղից, վարակներից և բերանի խոցերից, լնդերի հիվանդություններից, կարիեսից, ատամների կորստից և այլ հիվանդություններից զերծ լինելու վիճակ, ինչպես նաև խանգարումներ, որոնք սահմանափակում են մարդու ծամելու, ժպտալու, խոսելու կարողությունը և վնասում են նրա հոգեկան առողջությանը»:

Ատամնաբուժական ծրագիրը «Հովարդ Կարագյոզյան» ԲԲՀԿ-ի առաջին և ամենամեծ ծրագիրն է։ Ծրագրի նպատակն է բարելավել երեխաների բերանի խոռոչի առողջությունը և նվիրել նրանց գեղեցիկ ժպիտ՝ նպաստելով նրանց կյանքի որակի բարձրացմանը։

Ատամների անվճար բուժումը և բերանի խոռոչի հիգիենայի վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի են 0-14 տարեկան բոլոր երեխաներին՝ առանց խտրականության:

Ծրագիրն իր գործունեությունը սկսել է 1993թ.-ին Երևանում՝ Նորք կլինիկայում, իր աշխատանքային անձնակազմում ունենալով 3 ատամնաբույժ։ Ծրագրում ներկայումս աշխատում են 19 փորձառու և որակավորված բժիշկներ։

Մեր կենտրոնների հիմնադրումից ի վեր մեզ այցելել է մոտ 350000 երեխա։