Լսողության խանգարումներ ունեցող երեխաներին լսողական ապարատի տրամադրման ծրագիր

Համագործակցություն «Արաբկիր» բժշկական համալիր -
երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի հետ

Լսողության խանգարումներ ունեցող երեխաների բնականոն զարգացումը հնարավոր է միայն ժամանակին և ճիշտ պրոթեզավորման դեպքում։ Ծրագիրը ներդրվել է 2002թ․-ին։ 2007 թ․-ից երեխաները նաև ստանում են թվային լսողական սարքեր, ինչպիսիք են Oticon SUMO DM-ը և Oticon Sensei SP-ն: Լսողական սարքեր ունեցող երեխաների մեծամասնությունը բարեհաջող սովորում է հանրակրթական դպրոցներում:

Ծրագրի ներդրումից ի վեր՝ «Հովարդ Կարագյոզյան» ԲԲՀԿ-ն սերտ համագործակցում է «Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի հետ։