Ատամնաբուժական կանխարգելման ծրագիր
Ատամնաբուժական ծառայության գործարկումից ի վեր կարիեսի կանխարգելումը եղել է նրա հիմնական ուղղություններից մեկը։ 2018թ․-ին Բոստոնում (ԱՄՆ) «Հովարդ Կարագյոզյան» հիմնադրամի տնօրեն Իրինա Լազարյանի, հիմնադրամի խորհրդատու դոկտոր Մայրոն Ալուքյանի և «Հովարդ Կարագյոզյան» ԲԲՀԿ-ի բժշկական տնօրեն Ալիսա Բադալյանի առաջնորդությամբ նախաձեռնվեց «Դպրոցահեն ատամնաբուժական կանխարգելում» ծրագիրը։
Սկսած 2021թ․-ից ծրագիրը ներդրվել է Երևանի, Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի դպրոցներում։ Ծրագրի շահառուներն են 1-7-րդ դասարանի դպրոցականները։ Ծրագիրն ուղղված է կարիեսի կանխարգելմանը և նվազեցմանը, ինչպես նաև բերանի խոռոչի հիգիենայի մասին հանրության իրազեկվածության բարձրացմանը։
Տարին երկու անգամ մեր ատամնաբույժներն այցելում են դպրոցներ և իրականացնում են ատամնաբուժական սքրինինգ, ատամների ֆտորացում և ծամիչ մակերեսի պրոֆիլակտիկ հերմետիզացում (սիլանտ)։ Երեխաները ստանում են նվերներ՝ ատամի խոզանակ և մածուկ: Ատամների բուժման անհրաժեշտություն ունեցող երեխաներն ուղղորդվում են կազմակերպության մոտակա կլինիկաներ: Միևնույն ժամանակ անցկացվում են տեղեկատվական հանդիպումներ աշակերտների, նրանց ծնողների և ուսուցիչների համար։
Մինչ օրս թվով 71 դպրոցներում իրականացվել է շուրջ 20,000 սքրինինգ։