Սոցիալ-հոգեբանական և հատուկ կրթության ծրագիր

Սոիցալ-հոգեբանական և հատուկ կրթության ծրագիրը ներդրվել 2019թ․-ին։ Ծրագրի նպատակն է ապահովել 3-14 տարեկան երեխաների առողջ սոցիալական ինտեգրումը հասարակությանը և կրթական զարգացումը։ Այն իրականացնում է զարգացման, վարքային, հուզական և ուսումնառության հետ կապված դժվարությունների վաղ հայտնաբերում, որին հաջորդում է համապատասխան մասնագիտական աջակցություն։

Մեր առաքելությունն է նպաստել երեխաների հոգեհուզական բարեկեցությանը, հաղորդակցման կարողությունների, ֆունկցիոնալ և ակադեմիական հմտությունների զարգացմանը, ինչպես նաև տրամադրել ծնողավարության վերաբերյալ խորհրդատվություն։

Ծրագրի շրջանակներում մատուցվում են ծառայություններ հետևյալ ուղղություններով՝ հոգեթերապիա, խոսքի թերապիա և հատուկ կրթություն՝ Երևանի, Գյումրու և Վանաձորի կենտրոններում։

Երեխաները կարող են ուղղորդվել ծնողների, դպրոցների և համայնքային կառույցների կողմից։