Ակնաբուժական ծառայություններ
Տեսողությունն ազդում է մարդու կյանքի որակի վրա։ Աչքի հիվանդությունների ժամանակին ախտորոշումն ու բուժումը հանդիսանում են «Հովարդ Կարագյոզյան» ԲԲՀԿ-ի ակնաբուժական ծրագրի հիմնական ուղղությունները։
«Հովարդ Կարագյոզյան» ԲԲՀԿ-ի մասնաճյուղերում իրականացվում են ակնաբուժական վիզիոմետրիայի, ռետինոսկոպիայի, օֆտալմոսկոպիայի, բիոմիկրոսկոպիայի և սոնոգրաֆիայի հետազոտություններ: