Ակնաբուժական ծառայություններ
Տեսողությունն ազդում է մարդու կյանքի որակի վրա։ Աչքի հիվանդությունների՝ ժամանակին ախտորոշումն ու բուժումը հանդիսանում են «Հովարդ Կարագյոզյան» ԲԲՀԿ-ի ակնաբուժական ծրագրի հիմնական ուղղությունները։
«Հովարդ Կարագյոզյան» ԲԲՀԿ-ի մասնաճյուղերում իրականացվում են ակնաբուժական վիզիոմետրիայի, ռետինոսկոպիայի, օֆտալմոսկոպիայի, բիոմիկրոսկոպիայի և սոնոգրաֆիայի հետազոտություններ:
Եթե երեխան ունի վիրաբուժական միջամտության կարիք, ծնողներին խորհուրդ է տրվում ստանալ երկրորդ բժշկի կարծիքը: Եթե երկու կարծիքներն էլ համընկնում են, ապա երեխային ուղղորդում են Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն՝ հետագա վիրաբուժական միջամտության նպատակով։ Վիրահատության ծախսերը ամբողջությամբ կամ մասամբ փոխհատուցվում են երկու կենտրոնների միջև 2016թ. կնքված համաձայնագրին համապատասխան։
Ակնաբուժական ծրագրի անբաժանելի մասն է կազմում բժիշկների պարբերական մասնակցությունը դպրոցական սկրինինգի ծրագրին: