2016 թվականին Կարագյոզյան կենտրոնը, «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամը, «Ստեփանակերտի Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնը» և Արցախի Հանրապետության կառավարությունը Արցախում հիմնեցին աուտիզմով և մանկական ուղեղային կաթվածով ախտորոշված երեխաների վերականգնողական կենտրոն։
Ծրագրի նպատակն է՝
- նպաստել աուտիզմով և ուղեղային կաթվածով երեխաների արդյունավետ զարգացմանը
- ստեղծել անհրաժեշտ պայմաններ նրանց վերականգնման, կրթության, գործունեության, սոցիալական միջավայրին հարմարվելու համար
- զարգացնել խոսքի ձևավորման և ընկալման ճանաչողական-ֆիզիկական կարողությունները։
Վերականգնողական կենտրոնը սպասարկում է աուտիզմ ունեցող 3,5-16 տարեկան երեխաներին։ Կենտրոնն ունի մասնագիտացված և կահավորված սենյակներ բոլոր անհրաժեշտ ծրագրերի համար։ Ծրագիրն իրականացվում է Ստեփանակերտի «Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի» կողմից։ Քառակողմ գործընկերությաննպատակն է աուտիզմով երեխաներին ինտեգրել առօրյա կյանքին։
Կենտրոնում աշխատում են լոգոպեդներ, հոգեբաններ, ֆիզիոթերապևտներ, էրգոթերապևտներ, հատուկ մանկավարժներ, սոցիալական աշխատողներ, մանկավարժներ և մեկ ֆինանսական օգնական։
Բոլոր աշխատակիցները պարբերաբար անցնում են 4 ամիս տևողությամբ մասնագիտացման դասընթացներ։