Սոցիալ-հոգեբանական և հատուկ կրթության ծրագիր
2019-2020 թթ․-ից Կազմակերպությունը սկսել է մշակել և իրականացնել հոգեկան առողջության և հատուկ կրթության աջակցության ծրագրեր Երևանի տեղական դպրոցներում հատուկ կարիքներով երեխաների համար։ Ծրագրի նպատակն է բացահայտել 6-14 տարեկան երեխաների սոցիալ-հոգեբանական, ինտեգրացիոն և կրթական դժվարությունները, ինչպես նաև նրանց ցուցաբերել համապատասխան օգնություն: