Աուտիզմով և Ուղեղային Կաթվածով Երեխաների Կենտրոն

համագործակցություն Քերոլայն Քոքսի վերականգնողական կենտրոնի հետ

2016 թվականին Կարագյոզյան կենտրոնը, «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամը, «Ստեփանակերտի Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնը» և Արցախի Հանրապետության կառավարությունը Արցախում հիմնեցին աուտիզմով և մանկական ուղեղային կաթվածով ախտորոշված ​​երեխաների վերականգնողական կենտրոն։

Ծրագրի նպատակն է՝

  • նպաստել աուտիզմով և ուղեղային կաթվածով երեխաների արդյունավետ զարգացմանը
  • ստեղծել անհրաժեշտ պայմաններ նրանց վերականգնման, կրթության, գործունեության, սոցիալական միջավայրին հարմարվելու համար
  • զարգացնել խոսքի ձևավորման և ընկալման ճանաչողական-ֆիզիկական կարողությունները։

Վերականգնողական կենտրոնը սպասարկում է աուտիզմ ունեցող 3,5-16 տարեկան երեխաներին։ Կենտրոնն ունի մասնագիտացված և կահավորված սենյակներ բոլոր անհրաժեշտ ծրագրերի համար։ Ծրագիրն իրականացվում է Ստեփանակերտի «Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի» կողմից։ Քառակողմ գործընկերությաննպատակն է աուտիզմով երեխաներին ինտեգրել առօրյա կյանքին։

Կենտրոնում աշխատում են լոգոպեդներ, հոգեբաններ, ֆիզիոթերապևտներ, էրգոթերապևտներ, հատուկ մանկավարժներ, սոցիալական աշխատողներ, մանկավարժներ և մեկ ֆինանսական օգնական։

Բոլոր աշխատակիցները պարբերաբար անցնում են 4 ամիս տևողությամբ մասնագիտացման դասընթացներ։