Բերանի խոռոչի առողջության համաշխարհային օր, Մարտի 20 2023
Մարտի 20-ը բերանի խոռոչի առողջության համաշխարհային օրն է։
Օրվա նպատակն է՝ իրազեկել մարդկանց գիտելիքներով՝ բերանի խոռոչի լավ առողջություն ապահովելու համար։
Բերանի խոռոչի առողջությունն ընհանուր առողջության հիմնական ցուցանիշն է, որը կարևոր է մեր բարեկեցության և կյանքի որակի համար։
Բերանի խոռոչի առողջություն․ այն «պատուհան» է դեպի ընդհանուր առողջություն։
Ինչպե՞ս պահպանել բերանի խոռոչի առողջությունը
Բերանի խոռոչի լավ առողջության համար անհրաժեշտ է պահպանել բերանի խոռոչի ամենօրյա հիգիենան․
- Մաքրեք ատամները օրական երկու անգամ՝ յուրաքանչյուրը 2 րոպե տևողությամբ։ Օգտագործեք փափուկ խոզանակ և ֆտոր պարունակող ատամի մածուկ: Ֆտորը օգնում է կանխել ատամի կարիեսը: Փոխեք ատամի խոզանակը երեք-չորս ամիսը մեկ:
- Ամեն անգամ ատամները մաքրելիս զգուշորեն մաքրեք լեզուն:
- Օգտագործեք ատամնաթել։
- Պահպանեք առողջ սննդակարգ և սահմանափակեք քաղցր սնունդն ու ըմպելիքները :
- Պլանավորեք ատամնաբուժական կանոնավոր այցելություններ։
Երեխաների բերանի խոռոչի առողջություն
Ատամների հիվանդության կանխարգելումը նախքան դրա սկսելը, առանցքային է երեխաների բերանի խոռոչի առողջության բարելավման համար:
Ի՞նչ կարող են անել ծնողները
Նորածինների համար
- Մաքրեք երեխայի լնդերը օրական երկու անգամ փափուկ թանզիֆե տամպոնով՝ առավոտյան առաջին կերակրումից հետո և անմիջապես քնելուց առաջ։
- Երեխային մի պառկեցրեք քնելու շշով:
- Այցելեք ատամնաբույժին երեխայի մեկ տարեկանը լրանալուն պես։
Երեխաների համար
- Երեխայի ատամները ծկթելուց հետո սկսեք օգտագործել ատամի խոզանակ:
- Նորածինների և մինչև 3 տարեկան երեխաների համար օգտագործեք բրնձի հատիկի չափ ֆտոր պարունակող ատամի մածուկ:
- Օգտագործեք մանկական ատամի խոզանակ՝ փափուկ մազիկներով և փոքր գլխիկով:
- Մաքրեք ատամները օրվա առաջին և վերջին կերակուրից հետո:
Եղեք հետևողական և ժպտացեք վստահ