Աչքի առողջությունը, հատկապես` մանկության շրջանում, առանցքային նշանակություն ունի երեխայի լիարժեք զարգացման, սովորելու, ակտիվ խաղալու և սոցիալական կյանքում ներգրավված լինելու համար։
Աչքի վնասվածքները կամ տեսողական խնդիրներն ու խանգարումները, եթե չկանխարգելվեն ժամանակին, կարող են երկարաժամկետ բացասական ազդեցություն ունենալ երեխայի կյանքի որակի վրա։
Ահա կանխարգելման 4 քայլեր՝
- Պարբերական զննություն
Աչքերի առաջին ստուգումը խորհուրդ է տրվում կատարել նորածնային տարիքում վաղ սքրինինգի միջոցով՝ զարգացող խնդիրները ժամանակին հայտնաբերելու և կանխարգելելու համար։
Կանոնավոր ստուգումները նախադպրոցական շրջանում (3–5 տարեկանում) և դպրոցական տարիքում (5–18 տարեկան, տարին 1 անգամ) ապահովում են տեսողության խնդիրների վաղ հայտնաբերումը և համապատասխան մասնագետի մոտ ժամանակին ուղղորդումը:
- Առողջ սովորությունների ինտեգրում կենցաղ
Ըստ ԱՀԿ‑ի՝ աչքի խնդիրների մեծ մասը հնարավոր է կանխարգելել կամ ժամանակին բուժել, եթե դրանք հայտնաբերվեն վաղ փուլում։ Առողջ ապրելակերպի և կանոնավոր ստուգումների ներդրումն այսօր ապահովում է երեխաներին առողջ և պայծառ տեսողություն վաղվա համար։
- Սովորեցրեք երեխային ճիշտ ընթերցանության դիրքի և ճիշտ լուսավորության կարևորության մասի։
- Ստեղծեք դրական միջավայր՝ կրթական սովորությունները դարձնելով խաղային։
- Կրճատեք երեխայի էկրանային ժամանակը ՝ խրախուսելով ընդմիջումներ, ֆիզիկական ակտիվություն և աչքերի պատշաճ հանգիստ։
| Տարիք | Առաջարկվող էկրանային ժամանակ | Խորհուրդներ աչքերի համար |
| 0–2 տարեկան | Չի խրախուսվում էկրանի մոտ լինելը | Առաջնային է իրական շփումն ու խաղը |
| 2–5 տարեկան | ≤1 ժամ/օր, որակյալ և տարիքին համապատասխան բովանդակություն | Փոքր հատվածներով, շարժում և խաղ |
| 6–12 տարեկան | ≤1 ժամ/օր ժամանցային և ուսումնական բովանդակություն ) | Պարբերական ընդմիջումներ, նստելու ճիշտ դիրք, լավ լուսավորություն |
| 13–18 տարեկան | ≤2–3 ժամ/օր ժամանցային և ուսումնական բովանդակություն | Խուսափել երկար անընդմեջ էկրանային ժամերից, պարբերական աչքերի հանգիստ, ֆիզիկական ակտիվություն |
- Պաշտպանություն
- Եթե երեխան ստացել է պատշաճ ակնոցներ, կարևոր է, որ նա դրանք կրի ըստ ցուցումների
- Օգտագործեք արապաշտպանիչ ակնոցներ UV պաշտպանությամբ բացօթյա զբոսանքի համար
- Զգուշացեք աչքի վնասվածքներից, հատկապես՝ սպորտի կամ ռիսկային գործողությունների ընթացքում։
- Բալանսավորված սնունդ
Առողջ՝ վիտամիններով և հանքանյութերով (լյուտեին, զեաքսանտին և օմեգա‑3) հարուստ սնունդը կարևոր է աչքերի ցանցաթաղանթի համար։ Բանջարեղենը, մրգերը և ձուկը հանդիսանում են աչքերի առողջության համար օգտակար սննդամթերքներ։ Կրճատեք քաղցր ըմպելիքների և արագ սննդի օգտագործումը։
Հավելյալ ինֆորմացիայի համար այցելեք՝

