Ատամնաբուժական Կանխարգելման Ծրագիր

Ատամնաբուժական ծառայության գործարկումից ի վեր կարիեսի կանխարգելումը եղել է նրա հիմնական ուղղություններից մեկը։ 2020 թվականից կանխարգելիչ ատամնաբուժությունը դարձավ առանձին ծրագիր։ Մեկնարկել է նաև Ատամնաբուժական կանխարգելման ծրագիրը դպրոցներում։

Տարին երկու անգամ մեր ատամնաբույժները այցելում են տեղի դպրոցներ՝  6-14 տարեկան դպրոցականների համար ատամնաբուժական զննում անցկացնելու և ատամների ֆտորացման համար:

Միևնույն ժամանակ անցկացվում են տեղեկատվական հանդիպումներ աշակերտների, նրանց ծնողների և ուսուցիչների համար։ Երեխաները ստանում են նվերներ՝ ատամի խոզանակ և մածուկ: Երեխաները, որոնց ցուցված է ​​Sealant-ի (հերմետիկ ֆիսսուր) կիրառումը, ուղղորդվում են «Հովարդ Կարագյոզյանի» ԲԲՀԿ-ի մոտակա կլինիկաներ: