«Հովարդ Կարագյոզյան» ԲԲՀԿ-ի Ատամնաբուժական Կանխարգելման Ծրագիրը Ներկայացված է WFPHA-ի «Global School Oral Health» Ամսագրում
Հովարդ Կարագյոզյան ԲԲՀԿ-ի Ատամնաբուժական Կանխարգելման դպրոցական Ծրագիրը ներկայացվել է Հանրային Առողջապահության Ասոցացիաների Համաշխարհային ֆեդերացիայի (WFPHA) «Global School Oral Health» ամենամյա ամսագրում:
Հովարդ Կարագյոզյան ԲԲՀԿ Ատամնաբուժական կանխարգելման դպրոցական ծրագիրը մեկնարկել է 2021 թվականին և այսօր գործում է Երևանում, Շիրակի, Լոռու և Գեղարքունիքի մարզերում: Ծրագրի նպատակն է բարելավել 6-12 տարեկան երեխաների բերանի խոռոչի առողջությունը և բարձրացնել հանրության իրազեկվածությունը բերանի խոռոչի հիգիենայի մասին։
Ծրագրում արդեն ընդգրկված է 35 դպրոց: Ծրագրի պատվավոր խորհրդատուն է այս ասպարեզում հանրաճանաչ, բժիշկ Մ․ Ալլուքյանը (Myron Allukian Jr., DDS MPH, Advisor, Harvard and Boston University Schools of Dental Medicine): Ծրագրի նպատակն է բարելավել երեխաների բերանի խոռոչի առողջությունը և բարձրացնել հանրության իրազեկվածությունը բերանի խոռոչի հիգիենայի մասին։
2023 թվականի սեպտեմբերին, Հանրային Առողջապահության Ասոցացիաների Համաշխարհային ֆեդերացիայի (WFPHA) «Global School Oral Health» ամենամյա ամսագրում տեղ է գտել է նաև մեր Ատամնաբուժական Կանխարգելման դպրոցական Ծրագիրը։
«Հովարդ Կարագյոզյան» ԲԲՀԿ-ն հիմնադրվել է Երևանում (Հայաստան) 1992 թվականին, Կարագյոզյան հիմնադրամի աջակցությամբ (Նյու Յորք, ԱՄՆ)։ Ներկայումս «Հովարդ Կարագյոզյան» ԲԲՀԿ-ն իրականացնում է բժշկական և սոցիալական ծրագրեր Հայաստանում և Արցախում։ Առաքելությունն է՝ երեխաներին ապահովել անվճար բարձրորակ բժշկական և սոցիալական ծառայություններով, դրանով նպաստել նրանց երջանիկ ինտեգրմանը հասարակությունում։