COVID-19-Ի ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ և ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԶԳՈՒՇԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ԿԱՐԱԳՅՈՅԶՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐՈՒՄ
Քանի որ կազմակերպությունը բժշկական և բարեգործական է, ֆորսմաժորային պայմաններում նրա ծառայությունների կարիքն էլ ավելի է մեծանում։
2020 թվականի մարտին COVID-19-ի բռնկումից անմիջապես հետո կազմակերպության ղեկավարությունը մշակել էր գործողության ալգորիթմներ՝ համաձայն միջազգային և ՀՀ կառավարության առաջարկություններին՝
- «Հովարդ Կարագյոզյան» ԲԲՀԿ-ի բոլոր կենտրոնները անցել էին ֆորսմաժորային պայմաններում աշխատելու ռեժիմի
- վիրուսային վարակի տարածումից խուսափելու համար կենտրոն այցելող հիվանդների թիվը կտրուկ կրճատվել էր, բացառությամբ շտապ օգնության կարիք ունեցողների
- ներդրվել էր վիրտուալ խորհրդատվության համակարգը
- կտրուկ ավելացել էր հիգիենիկ և հակասեպտիկ միջոցների պաշարը
- ամբողջ բուժանձնակազմին տրամադրվել էին անհատական պաշտպանության միջոցներ
- սպասասրահներում տեղերը դասավորվել էին սոցիալական հեռավորության պահանջներին համապատասխան։ Տրամադրվել էին նաև լրացուցիչ բացօթյա նստատեղեր
- այցելությունների միջև ընդմիջումներն երկարացվել էին
- մեծ աշխատանք էր տարվել իրազեկիչ տեղեկատվության տարածման ուղղությամբ
- «Հովարդ Կարագյոզյան» ԲԲՀԿ-ի ողջ անձնակազմը ժամանակին պատվաստվել է։



