ՀԿԲԲՀԿ-ի աջակցությունը Արցախյան երկրորդ պատերազմից տուժած ընտանիքներին
Հոգեբանական և մարդասիրական օգնության տրամադրում տեղահանված ընտանիքներին
2020 թվականի ավերիչ պատերազմն արցախցի բազմաթիվ ընտանիքների ստիպեց լքել իրենց տները և հաստատվել Հայաստանում։ Կարագյոզյան կենտրոնների անձնակազմը ձևավորել էր հոգեբանների և սոցիալական աշխատողների թիմ, որն իրականացնում էր կանոնավոր շաբաթական այցելություններ: Պատերազմի առաջին իսկ օրվանից այս թիմը մեկնել էր այն շրջանները, որտեղ բնակվում էին տեղահանված ընտանիքները, գնահատել նրանց ընդհանուր վիճակը և հոգեբանական օգնության կարիքը։
Պարբերական այցելությունների ընթացքում մասնագետները գնահատել էին երեխաների հոգեբանական վիճակը և ցուցաբերել անհրաժեշտ օգնություն, ինչպես նաև տրամադրել հումանիտար օգնություն։





Մասնագետների թվում էր նաև ատամնաբուժական կանխարգելման ծրագրի համակարգողը։ Նա ծնողներին և երեխաներին տեղեկացնում էր բերանի խոռոչի հիգիենայի կարևորության մասին, ցույց էր տալիս, թե ինչպես ճիշտ լվանալ ատամները, խոսում էր ատամների առողջության համար առողջարար և անառողջ սննդի և ատամնաբույժին այցելելու կարևորության մասին: Երեխաներին տրամադրվել են ատամնաբուժական հիգիենայի փաթեթներ։