ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ
Կազմակերպությունը և նրա ծառայությունները
Ի՞նչ է «Հովարդ Կարագյոզյան» ԲԲՀԿ-ն
«Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական հասարակական կազմակերպությունը Հայաստանում և Արցախում իր տարածաշրջանային կենտրոնների միջոցով երեխաներին տրամադրում է անվճար ծառայություններ:
Ի՞նչ ծառայություններ է մատուցում Կարագյոզյան կենտրոնը
Կենտրոնը անապահով ընտանիքների երեխաներին տրամադրում է անվճար ատամնաբուժական և ակնաբուժական, ինչպես նաև սոցիալական ծառայություններ։
Արդյո՞ք ծառայություններն անվճար են
«Հովարդ Կարագյոզյան» ԲԲՀԿ-ի կենտրոններում բոլոր ծառայություններն անվճար են։
Որտե՞ղ են գտնվում կենտրոնները
«Հովարդ Կարագյոզյան» ԲԲՀԿ-ի ծառայությունները մատուցվում են հետևյալ քաղաքներում՝
Երևանի կլինիկա՝ Նորքի Այգիներ 180
Գյումրու կլինիկա՝ Շիրակացի 181/4
Գորիսի կլինիկա՝ Հերացի 53/1
Վանաձորի կլինիկա՝ Մամիկոնյան 20
Ստեփանակերտի (Արցախ) կլինիկա՝ Գարեգին Նժդեհի 24
Ո՞վ կարող է օգտվել մեր ծառայություներից
0-14 տարեկան երեխաները մեր կենտրոններում կարող են օգտվել ակնաբուժության ծրագրից, ատամնաբուժական կանխարգելման ծրագրից, սոցիալական ծրագրի ծառայություններից և անհրաժեշտության դեպքում ստանալ լսողական սարքեր։
Ատամնաբուժական ծրագրի ծառայություններից կարող են օգտվել 0-ից 12 տարեկան երեխաները։
Գրանցումներ
Ինչպե՞ս գրանցեմ իմ երեխային
Առաջնակի գրանցման համար անհրաժեշտ է այցելել կլինիկա
Ինչպե՞ս կարող եմ գրանցվել այցելության
Հայցեք այցելություն անմիջապես կայքից՝ սեղմելով այստեղ