«Հովարդ Կարագյոզյան» ԲԲՀԿ-ն հիմնադրվել է Երևանում (Հայաստան) 1992 թվականի աշնանը, Կարագյոզյան հիմնադրամի աջակցությամբ (Նյու Յորք, ԱՄՆ)։
Ներկայումս «Հովարդ Կարագյոզյան» ԲԲՀԿ-ն իրականացնում է բժշկական և սոցիալական ծրագրեր Հայաստանում և Արցախում։ Այդ նպատակով ստեղծվել են 5 կենտրոններ, որոնցից գլխավորը Երևանում գտնվող Նորքի կենտրոնն է։ Մնացած կենտրոնները գտնվում են Գյումրիում, Վանաձորում, Գորիսում և Ստեփանակերտում։ Բոլոր կենտրոնները տեղի բնակչությանը մատուցում են առաջնային բժշկական (ատամնաբուժական և ակնաբուժական) և սոցիալական ծառայություններ։