Մանկական ատամնաբուժական ծրագիր Հայաստանում ուղղված կանխարգելմանը ներկայացվեց Հայաստանի 6-րդ Միջազգային բժշկական համագումարին
Հովարդ Կարագյոզյան ԲԲՀԿ-ն հուլիսի 6-8-ը մասնակցեց Հայաստանի 6-րդ Միջազգային Բժշկական Համագումարին։
Կազմակերպությունը մշտապես կարևորելով կարիեսի կանխարգելման դերը ատամնաբուժության մեջ՝ այս անգամ հանդես եկավ այդ թեմայով։
Կազմակերպության Բժշկական Ծառայության ղեկավար Ալիսա Բադալյանը ներկայացրեց «Մանկական ատամնաբուժական ծրագիր Հայաստանում ուղղված կանխարգելմանը» խորագրով զեկույցը հուլիսի 7-ին՝ «Երեխաների և դեռահասների առողջություն» նիստին և հուլիսի 8-ին Ստոմատոլոգիական վեհաժողովին։
Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում՝ կարիեսը մանկական հասակի ամենատարածված քրոնիկ հիվանդությունն է։
Բժիշկ Բադալյանը նշեց, որ Հայաստանում ատամնաբուժական բոլոր ծրագրերի և ծառայությունների համատեքստում կանխարգելման վրա կենտրոնացման անհարաժեշտություն կա, ներառյալ՝ մասնավոր, ոչ առևտրային և կրթական կազմակերպություններն ու հաստատությունները:
Բարձր ենք գնահատում Հայաստանի 6-րդ Միջազգային բժշկական համագումարի և Հայաստանի Ստոմատոլոգների Ասոցիացիայի կատարած աշխատանքը և միանում կարգախոսին՝ Միասին կարող ենք ավելին։
«Հովարդ Կարագյոզյան» ԲԲՀԿ-ն հիմնադրվել է Երևանում (Հայաստան) 1992 թվականին, Կարագյոզյան հիմնադրամի աջակցությամբ (Նյու Յորք, ԱՄՆ)։ Ներկայումս «Հովարդ Կարագյոզյան» ԲԲՀԿ-ն իրականացնում է բժշկական և սոցիալական ծրագրեր Հայաստանում և Արցախում։ Առաքելությունն է՝ երեխաներին ապահովել անվճար բարձրորակ բժշկական և սոցիալական ծառայություններով, դրանով նպաստել նրանց երջանիկ ինտեգրմանը հասարակությունում։