ԲԺ․ Միրոն Ալլուքյանի այցը Հայաստան
2019 թվականի սեպտեմբերի 19-28-ը <<Հովարդ Կարագյոզյան>> ԲԲՀԿ–ն հյուրընկալեց ամերիկահայ ճանաչված մասնագետի՝ Բժ․ Միրոն Ալլուքյանին։
Բժ․ Միրոն Ալլուքյանը դասավանդում է Հարվարդի, Թաֆթսի և Բոստոն համալսարանների ատամնաբուժական դպրոցներում, ինչպես նաև NYU Langone Health ակադեմիական բժշկական կենտրոնի խորհրդատու է։
Բժ․ Ալլուքյանն իր ժամանակի մեծ մասն անցկացրեց կազմակերպության «Նորք» կլինիկայում, որտեղ նա ծանոթացավ կլինիկայի աշխատանքներին, և արժեքավոր ցուցումներ տվեց, հատկապես՝ կանխարգելիչ ատամնաբուժության բնագավառում։
Այցի ընթացքում մանրամասն քննարկվեց «Ատամնաբուժական կանխարգելում» ծրագրի ստեղծման հարցը։
Հայաստանի ամերիկյան համալսարանում և Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանում բժ․ Մ․Ալլուքյանի հետ կազմակերպվեցին հանդիպումներ, որոնց ժամանակ նա կարդաց երկու դասախոսություն։ Մեր բժիշկները, նույնպես, ներկա էին այդ դասախոսություններին։
Բժ․ Ալլուքյանը այցելեց նաև Գյումրու և Վանաձորի կլինիկաները։ Մեծ հետաքրքրությամբ էր ուսումնասիրում բժիշկների աշխատանքը, ապա՝ օգտակար խորհուրդներ տալիս։ Այդ խորհուրդների մի մասն արդեն իսկ կիրառվել է Գյումրիի նորակառույց կլինիկայի աշխատանքում։
Բժ․ Ալլուքյանի այցելությունը նոր լիցքեր հաղորդեց Ատամնաբուժական ծրագրի թիմին։